Հեղինակ՝ qarashen

Քարաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ էլ կարևորել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործը պատվովկատարելու առաքելությունը:Դպրոցի պատմության մեջ եղել են երկարամյա մանկավարժներ,որոնք իրենց գործունեությանը նվիրվել են անմնացորդ,եղել ուսուցման և դաստիարակության գործի անխոջ մարտիկներ:

Այժմ էլ Քարաշենի միջնակարգ դպրոցում աշխատում են մանկավարժներ,որոնք ուսուցման գործընթացը կազմակերպում են ժամանակակից դասին ներկայացվող պահանջներով,նոր և արդյունավետ մեթոդներով,օրավուր զարգացնում են իրենց մանկավարժական-մեթոդական պատրաստվածությունը,իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում նոր պահանջներին համապատասխան:

Դպրոցում կատարվում են անհրաժեշտ դասալսումները,առաջավոր փորձի փոխանակման ուղղությամբ տարվում է համապատասխան աշխատանք,կազմակերպվում են փոխադարձ դասալսումներ,բաց դասեր,մշտապես տնօրնության ուշադրության կենտրոնում են գտնվում սկսնակ և աշխատանքային քիչ փորձ ունեցող ուսուցիչները,որոնք ստանում են համապատասխան մեթոդական օգնություն,նրանց աշխատանքը ուղղորդվում է նոր պահանջներին համընթաց:

2017-2018 ուստարում կազմակերպվել են բաց դասեր հասարակագիտությունից(10-րդ դաս.,ուսուցիչ՝ Տիգրան Հովսեփյան),մայրենիից(2-րդ դաս.,ուսուցիչ՝ Արինե Բաղդասարյան),առարկայական վիկտորինաներ,միջոցառումներ նվիրված Անկախության օրվան,Ուսուցչի օրվան,միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան,ինչպես նաչ <<Տերյանական աշուն>>,<<Հովհաննես Թումանյան>> վերնագրով միջոցառումները:

Կազմվել են պատի թերթեր՝ հիշարժան օրերի հետ կապված,ինչպես նաև թեմատիկ այլ ցուցադրական պաստառներ,վահանակներ:<<Կորուսյալ հայրենիք>>,<<Աշխարհը և հայոց ցեղասպանությունը>>,<<Առողջ ապրելակերպ>>,<<Հովհաննես Այվազովսկի>>,<<Մենք և մամուլը>> և այլն:

Քարաշենի մանկավարժական կոլեկտիվը իր գործունեության  հիմքում կարևորում է նաև ուսուցման և դաստիարակության կապի ապահովումը.ուսուցումը տարվում է նոր մարդու ձևավորման,բարոյական վեհ հատկանիծների սերմանման ուղղությամբ:

Դպրոցում մշտական աշխատանք է տարվում ծնողների հետ:Դասվար-դասղեկների աշխատանքի հիմքում ընկած է նաև ծնողների հետ տարվող աշխատանքը,քանզի դաստիարակության գործում իրենց պատասխանատու բաժինն ունեն նաև ծնողները:

Ուսուցիչների գործունեությունը մշտապես գտնվում է տնօրինության ուշադրության կենտրոնում:Տարվում է անհրաժեշտը,որպեսզի Քարաշենի միջնակարգ դպրոցն իր առջև դրված խնդիրներն իրականացնի կառավարության ,ԿԳ նախարարության պահանջներին համապատասխան,ձևավորի գիտելիքներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված սերունդ,որի առավել կարևոր հատկանիշներից մեկը հայրենասիրությունն է,քանզի մեր շրջանավարտները պատրաստակամ են ծառայելու հայկական բանակում,իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ և հարկ եղած դեպքում պաշտպանելու այն: